Ռոնալդուն մոտ է ռեկորդ սահմանելուն

Ռոնալդուն մոտ է ռեկորդ սահմանելուն

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է այլ ռեկորդ սահմանել: Այս մասին հաղորդում է Tuttojuve.com-ը:

Բոլոր մրցաշարերում պորտուգալացին թուրինյան ակումբի մարզաշապիկով դարձել է 99 գոլի հեղինակ: Կրիշտիանուն կարող է դառնալ «Յուվենտուսի» պատմության մեջ առաջին խաղացողը, ով 3 անընդմեջ մրցաշրջանում 100 գոլ է խփել:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսը» Ա Սերիայում կխաղա «Սասուոլոյի», «Ինտերի» ու «Բոլոնիայի» հետ, իսկ Իտալիայի գավաթի եզրափակչում կմրցի «Ատալանտայի» հետ:

Աղբյուր  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում