Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող Հանրապետական հիվանդանոցի նոր մասնաշենքի շինհրապարակ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 16-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի նոր մասնաշենքի շինհրապարակ ու տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Ինչպես տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմից’ Սահակյանը նշել է, որ կենսական նշանակություն ունեցող առողջապահական այս օբյեկտի շինարարությունը գտնվում է եզրափակիչ փուլում, որը նույնպես պետք է ավարտին հասցնել՝ պահպանելով նախատեսված ժամկետներն ու աշխատաքների բարձր որակը:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում