«Արարատ»-ը 6-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր
Նմանատիպ
Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում մրցեցին «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկային րոպեներին «Արարատ»-ը կարողացավ օգնագործել հնարավորությունն ու առաջ անցավ հաշվի մեջ: Դիպուկ և հեռահար հարվածով աչքի ընկավ Աղվան Պապիկյանը: «Արարատ»-ից երկար ժամանակ չպահաջնվեց հաշվի տարբերությունը կրկնապատկելու համար: Իր պահն օգտագործեց Մորի Կոնեն: Թիմերն ընդմիջման գնացին 0:2 հաշվով հօգուտ «Արարատ»-ի:
Երկրորդ կեսի մեկնարկից «Արարատ»-ը նորից տիրեց նախաձեռնությանը և խփեց երրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Մորի Կոնեն: «Ալաշկերտ»-ից հեղինակության գնդակը 85-րդ րոպեին խփեց Միհրան Մանասյանը: «Ալաշկերտ»-ին, սակայն, չհաջողվեց հետ բերել կորցրածը և «Արարատ»-ը պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր:
«Արարատ»-ը Հայաստանի գավաթակիր դարձել էր նաև 1993, 1994, 1995, 1997, 2008 թվականներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում