Լավրովին «սիքտիր» անվանակոչած ադրբեջանցի պաշտոնյային աշխատանքից հեռացրել են

Բաքվում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո պատվիրակությունների միջեւ համաձայնագրերի ստորագրման արարողության ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգել Լավրովի «Սերգեյ» անվան փոխարեն «սիքտիր» հայտարարած’ Ադրբեջանի կառավարության արձանագրային բաժնի պաշտոնյան աշխատանքից հեռացվել է, տեղեկացնում է է haqqin.az լրատվական կայքը:

Այդ արտահայտության պատճառով Լավրովի անունը ադրբեջաներենով հնչել է որպես անպարկեշտ բառ’ վիրավորանք:

Արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսանյութը Youtube-ում տեղադրել է ռուսական կողմը: Միջադեպը լայնորեն քննարկվել է ռուսական լրատվամիջոցներում եւ բլոգներում:

«Սիքտիր» արտահայտությունը տեսանյութում հնչում է 4:55-րդ րոպեից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում