Շուշիից հյուսիս գտնվող դարավոր հայկական գերեզմանատունը մասամբ ավերվել է․ CHW
Նմանատիպ
«Caucasus Heritage Watch»-ը հայտնում է, որ Շուշիից հյուսիս գտնվող դարավոր հայկական գերեզմանատունը մասամբ ավերվել է: Նշվում է, որ քաղաք մուտք գործող ճանապարհի արևմտյան կողմի տարածքների մի մասը ավերվել է շենքային համալիրի կառուցման արդյունքում։
Ասվում է, որ ճանապարհի երկու կողմերն ընդգրկող ընդարձակ գերեզմանատանը կար 96 գերեզմանաքար՝ 1834-1920թթ.։ Եվ երկու 12-13-րդ դդ. խաչքարեր, ներառյալ ազնվական հայ ընտանիքների՝ մելիքների գերեզմանները։
Ասվում է, սակայն, որ արված պատկերներով հնարավոր չէ որոշել վնասված գերեզմանների քանակը, CHW-ն կոչ է անում Ադրբեջանի նախագահին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ճիշտ գնահատել վնասի չափը և պահպանել այս պատմական վայրը:
CHW-ը հետազոտողների թիմ է, որի առաքելությունն է վերահսկել և փաստաթղթավորել վտանգված և վնասված մշակութային ժառանգությունը՝ օգտագործելով արբանյակային պատկերները:
Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում