Ադրբեջանի ՊՆ-ն խուսափում է պատասխանել հայկական կողմի առաջարկին

Ադրբեջանական Պաշտպանության նախարար Էլդար Սաբիրօղլուն մեկնաբանել է Հայաստանում գտնվող զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևի տուն վերադառնալու ցանկության մասին լուրը։Սկզբից նշելով, որ Ֆարաջևը գերության մեջ է մեկ տարուց ավել ու մինչ այժմ հայտնում էր երրորդ երկիր գնալու ցանկություն, Սաբիրօղլուն ասել է. «Ես չեմ ուզում որևէ կարծիք հայտնել այդ հարցի վերաբերյալ, քանի որ դրանով զբաղվում է Ադրբեջանի համապատասխան ծառայությունը»(հավանաբար, ի նկատի ունենալով գերիների ու անհայտ կորածների հարցերով պետական գործակալությունը– խմբ)։

Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե հայկականկողմըպատրա՞ստէփոխանակումկատարելադրբեջանցիգերուևԻնջիղուլյանիմիջև, ՊՆ խոսնակ ԱրծրունՀովհաննիսյաննասել էր, թե դա «Համապատասխան հարցերի քննարկման խնդիր է, եթե միջազգային կառույցների հետ դա քննարկվի, իհարկե, պատրաստ է՝ Կարմիր խաչի, հումանիտար նախաձեռնություններ իրականացնող կազմակերպությունների հետ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում