Տեսանյութում երևացող հայ զինծառայողները չեն գերեվարվել. ՊՆ

Տեսանյութում երևացող հայ զինծառայողները չեն գերեվարվել. ՊՆ

Այն տղաները, որոնք երևում են երեկ տարածված տեսանյութում, ողջ–առողջ են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Գերեվարվելու մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,– ասացին գերատեսչությունում:

ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներ այցելելուց

Հիշեցնենք` երեկ համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որում ադրբեջանցի զինվորները նսեմացնում էին հայկական զինվորական համազգեստով անձանց, հարվածում նրանց։ Դրանից հետո լուրեր տարածվեցին, որ հայ տղաներին գերի են վերցրել։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում