Մխիթարյանի գոլն օգնեց «Ռոմա»-ին չպարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
Իտալիայի ֆուտբոլի առաջնության ընթացիկ մրցաշրջանի վերջին տուրում «Ռոմա»-ն մրցեց «Սպեցիա»-ի հետ: Մեկնարկից րոպեներ անց «Սպեցիա»-ն գնդակի արագ խաղարկումից հետո բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Դանիելե Վերդեն: Մինչ թիմերը կգնային ընդմիջման տան տերերը կխփեցին նաև երկրորդ գնդակը` գոլն իր ակտիվում գրանցեց Տոմատ Պոբեգան: «Ռոմա»-ին հաջողվեց երկրորդ կեսում խուսափել պարտությունից: Նախ52-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Ստեֆան էլ Շարավին, այնուհետ` 85-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փրկեց «Ռոմա»-ին պարտությունից: «Սպեցիա»-«Ռոմա»` 2:2: Այս մասին տեղեկացնում է 168.am-ը:
Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում Սերիա Ա-ում մասնակցեց 34 հանդիպման, դարձավ 13 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում