ԵՄ-ն կվերանայի Եգիպտոսի հետ իր հարաբերությունները

Եվրամիությունն առաջիկա մի քանի օրերին հնարավոր է դադարեցնի հարաբերությունները Եգիպտոսի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ին, նշված է ԵՄ հաղորդագրության մեջ: ԵՄ խորհրդի նախագ ահ Հերման վան Ռոմպոյը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հակամարտող կողմերին կոչ են արել հանդուրժող ական վերաբերմունք ցուցաբերել միմյանց նկատմամբ եւ բացառել հետագայում բռնությունների դրսևորման ավելացումը: «Եվրամիությունն առաջիկա օրեր ին անհապաղ կվերանայի Եգիպտոսի հետ իր հարաբերություններին վերաբերող հարցերը եւ քայլեր կձեռնարկի այդ խնդիրների լուծման ուղղությամբ»,- նշված է ԵՄ ներկայացուցիչների հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եկող շաբաթ Բրյուսելում կկայանա ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը, ովքեր կքննարկեն Եգիպտոսում ստեղծված իրավիճակը:

Եգիպտոսում շարունակվում են նախագահ Մուհամեն Մուրսիի պաշտոնանկության հետևանքով ծավալված բախումները: Երկրում հայտարարված է արտակարգ դրություն, իսկ 14 քաղաքներում’ պարեկային ժամ: Այս շաբաթ ռազմական իշխանության եւ նախագահի կողմնակիցների միջև հակամարտությունը վերածվեց ուժային բախումնե? ?ի, որի հետևանքով զոհվել է ավելի քան 750 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում