Վերջին երեք օրերին ավելի քան ինը հազար սիրիացիներ են պատսպարվել Իրաքի հյուսիսում

Քրդերի Դեմոկրատական միության կուսակցության եւ «Ալ Քաիդա»-ի հետ կապված սիրիական «Ալ Նուսրա» կազմակերպության զինյալների միջեւ Սիրիայի հյուսիսային մարզերում շարունակվող մարտական գործողությունների կապակցությամբ բնակչությունն սկսել Է զանգվածաբար հեռանալ այդ շրջաններից: Ինչպես օգոստոսի 19-ին հաղորդում Է Անատոլու գործկալությունը, Սիրիայի ավելի քան ինը հազար քաղաքացիներ վերջին երեք օրերին հատել են Իրաքյան Քրդստանի սահմանը:

Փախստականները բնակեցվում են Էրբիլի եւ Սուլեյմանիայի վրանային քաղաքներում եւ այլ բնակավայրերում: Իրաքի քրդերի ղեկավար Մասուդ Բարզանին անհանգստություն Է հայտնել Սիրիայի քրդաբնակ մարզերից բնակչության զանգվածային արտահոսքի կապակցությամբ: Նա նաեւ միջազգային հանրակցությանը հորդորել Է իրաքյան կողմին օգնություն ցույց տալ փախստականներին անհրաժեշտ իրերով ապահովելու գործում:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման՝ ՄԱԿ-ի՝ փախստականների գործերով զբաղվող գլխավոր կոմիսարիատը նույնպես հավաստել Է այն փաստը, որը սիրիացիներն արտագաղթում են Իրաքի քրդաբնակ տարածաշրջաններ: Ընդամենն այս երկրում գտնվում Է ավելի քան 150 հազար փախստական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում