AM | RU
USD
EUR
RUB

Ռումինահայերը Մարիամ Աստվածածնի տոնը նշել են Հաճկատար վանքում

 

Ամեն տարվա նման, այս տարի նույնպես օգոստոսի 15-ին հաջորդող կիրակի օրը Ռումինիայի բոլոր հայերը հավաքվեցին պատմական Սուչավայի մերձակայքում գտնվող Հաճկատար վանքում ' նշելու Մարիամ Աստվածածնի տոնը: Սուչավայի Հաճկատար վանքը, որը հայտնի է նաեւ «բոլոր իղձերի իրականացման վանք» անունով, ամեն տարի հավաքում է Ռումինիայի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց' տարբեր սեռերի եւ տարիքների, ովքեր աղոթում են առողջության, երջանկության եւ հաջողության համար: Հարյուրավոր հայեր ծնկաչոք բարձրանում են Հաճկատար վանք եւ երեք անգամ պտտվում Սբ Մայրամ Աստվածածնի եկեղեցու շուրջ: Ավանդույթի համաձայն, եկեղեցու շուրջ երեք անգամ ծնկաչոք պտտվելու դեպքում կիրականանան հավատացյալների իղձերը: Տոնն այնքան հայտնի է ռումինների մեջ, որ դրա մասին գրում է ռումինական մամուլը: Անգամ քաղաք մտնող մայրուղու վրա հատուկ ցուցանակ կա, որ նշում է Հաճկատարի ուղղությունը, ի դեպ' նաեւ հայերեն:Իղձերի եկեղեցին գտնվում է բլրի վրա եւ հասնել այստեղ հնարավոր է միայն ոտքով: Այնուամենայնիվ, այս դժվարությունը չի կանգնեցնում մարդկանց ծնկաչոք բարձրանալ մինչեւ եկեղեցու դարպասները եւ նույնիսկ պտտվել եկեղեցու շուրջ: Ժամանակ առ ժամանակ նրանք կանգնում են, աղոթում, մոմ վառում, հանգստանում եւ կրկին շարունակում ճանապարհը:

Պատարագից եւ աղոթքից հետո, հավատացյալներին հրավիրում են համտեսելու տեղի հայկական ավանդական ականջապուրը, որը պատրաստված է տավարի մսով լցոնված խմորից: Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր լցոնված խմոր իրականացնում է այն պատրաստողի երազանքը: Ուստի, յուրաքանչյուրը փորձում է պատրաստել գոնե մեկը:

Ռումինիայի Հայոց միության նախագահ, էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը, ով ներկա էր այս տոնակատարություններին, նշում է, որ հայկական սփյուռքում ռումինահայ համայնքը Եվրոպայի ամենահին համայնքն է. հայերն այստեղ են եկել դեռեւս 10-րդ դարի երկրորդ կեսին: Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպս Հակոբյանն իր հերթին ավելացնում է, որ ռումինահայ թեմը Եվրոպայի ամենահին թեմերից է, որը հիմնադրվել է 1401թ. Ալեքսանդր Բարի իշխանի օրոք:

«Այստեղ գտնվում են երկու վանքեր, որը հազվադեպ հանդիպող երեւույթ է հայկական սփյուռքում: Երկուսն էլ կառուցվել են 16-րդ դարում' 1512թ. Հաճկատար վանքը, այնուհետեւ Զամկա վանքը: Ահա այդ ժանակվանից հայ համայքը շարունակում է իր անընդմեջ գոյությունն այս տարածքներում»,- ասում է Վարուժան Ոսկանյանը:

Ըստ ավանդույթի, Հաճկատարի վանքը կառուցել են վաճառական Տոնավագ եղբայրները, երբ եղբայրներից մեկին երազում հայտնվել է Սուրբ Մարիամ կույսը: Անցյալ տարի հայերը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ նշեցին վանքի հիմնադրման 500-ամյակը: Այդ առիթով թողարկվել էր հայ-ռումինական համատեղ դրոշմանիշ:

Լրահոս
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ուղիղ Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը Թշնամին ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում, բայց կրելով մարդուժի մեծ կորուստներ, փախել է զբաղեցրած դիրքերից Թուրքիայում ավելի քան 20 հետցնցում է գրանցվել երկրաշարժից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով և Մոսկվա մեկնելը ժամանակավորապես անհնար է դարձել «Թուրքիան շարժվում է դեպի խոր տնտեսական ռեցեսիա». IIF-ի առաջատար տնտեսագետ Վարչապետին հոկտեմբերի 20-ին տեղեկացրել են, որ Լ. Տեր-Պետրոսյանը եւ Ռ. Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժը «ցնցել» է Հունաստանը և Թուրքիան, կան ավերածություններ․ Greek City Times (լուսանարներ, տեսանյութ) Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը Մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Աննա Նաղդալյան Թուրքիան զորքը դուրս է բերել սիրիական Համայի ռազմակետից ՊԲ-ն ոչնչացնում է ադրբեջանական դիվերսիոն խմբին (տեսանյութ) ՊԲ-ն գերեվարել է հերթական ահաբեկչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն․ Դավիթ Բաբայան Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ֆրանսիան այժմ թիրախ է իսլամիզմի և ահաբեկչության համար. Ֆրանսիայի ՆԳ նախարար Հունաստանը կարծում է, որ վաղ թե ուշ ԵՄ-ն ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ ՌԴ փոխարտգործնախարարը չի բացառել ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ ՌԴ օդուժը շարունակում է Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հզոր հարվածների իրականացումը «Ալիևի խաղաղության ծրագրում խարդավանք կա. դրա նպատակն արցախահայերի ամբողջական շրջափակումն է»․ Կոնստանտին Զատուլին Հակառակորդի զինամթերքի ոչնչացումը (տեսանյութ) Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են․ Արծրուն Հովհաննիսյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 դեպք Թշնամին, այսօր հյուսիսում թողնելով տասնյակ դիակներ, հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան Եվրոպան պետք է վերադառնա իրականությանը, պետք է որոշակի գործողություններ ձեռնարկվեն Թուրքիայի դեմ. Հունաստանի ՊՆ Այս գիշեր մահացել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը. ՄԻՊ Իրանի ԱԳ փոխնախարարը Երևանում ներկայացրել է իր երկրի մոտեցումները ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների կրակային խոցման գործողությունները. ՊԲ «Փաստ». Աշխարհի կողմից Արցախի անկախության ճանաչման պահանջն ավելի է հասունանում «Հրապարակ». Սասուն Միքայելյանը վիրավորվելուց հետո դեռ չի կարողանում քայլել «Փաստ». Այս պատերազմը ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած ցեղասպանության շարունակությունն է «Փաստ». Նախընտրական «սիրաշահումներ» և արևմտյան «հավասարություններ» ԼՂ հարցում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 30 Արծրուն Հովհաննիսյանի, Աննա Նաղդալյանի և կամավորական Միքայել Միքայելյանի ճեպազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Եվրոպական խորհրդարանի կուսակցությունները կոչ են արել ԼՂ-ում հրադադարի նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանել Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել «Մոսկվան պատրաստ է Փարիզի և այլ գործընկերների հետ ահաբեկչության դեմ պայքարում ամենասերտ փոխգործակցությանը»․ Պուտին Երևանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը. ՀՀ ԱԳ նախարար Միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը Զինծառայողները ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների. ՊԲ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan