Իրանցի դպրոցականներին կսովորեցնեն պայքարել անօդաչու սարքերի դեմ

Իսլամական հեղափոխության կարգի պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պատրաստվում Է Իրանի բարձր դասարաների աշակերտներին սովորեցնել պայքարելու անօդաչու սարքերի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին հաղորդել են իրանական ԶԼՄ-ները:

ԻՀՊԿ-ի կազմի մեջ մտնող «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի ուժերի հրամանատար, գեներալ Ալի Ֆազիլը հայտարարել Է, որ այդ գիտելիքները դպրոցականներին կդասավանդվեն ռազմական պատրաստության հատուկ դասընթացի շրջանակներում, սակայն չի ճշտել, թե անօդաչու սարքերի սպառնալիքների վերացման ինչ եղանակների մասին Է խոսքը:

Ավելի վաղ Իրանը քանիցս հայտարարել Է, որ իրեն հաջողվել Է անօդաչու սարքեր կալանել, այդ թվում՝ ամերիկյան «ՍկանԻգլ» սարքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում