Բայդենը կնոջ 70-ամյակը նշել է լողափին և մասնակցել հեծանվավազքի (լուսանկար)

Բայդենը կնոջ 70-ամյակը նշել է լողափին և մասնակցել հեծանվավազքի (լուսանկար)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 3-ին նշել է կնոջ՝ Ջիլի ծննդյան 70-ամյակը Դելավեր քաղաքի լողափերից մեկում, որտեղ նրանք մեկնել էին նախորդ օրը: Ինչպես տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ը, այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի կենտրոնը: Ինչպես նշվում է, Բայդեն զույգը, շրջապատված գաղտնի ծառայության աշխատակիցներով, հեծանիվ է վարել լողափին հարակից այգում: Նա չի պատասխանել այն հարցին, թե ինչ է նվիրել իր կնոջը տարեդարձի առթիվ: Ըստ CNN- ի՝ ԱՄՆ նախագահն ու նրա կինը գիշերել են լողափի իրենց տանը, որը նրանք գնել էին դեռևս 2017-ին՝ 2,7 միլիոն դոլարով: Ակնկալվում է, որ հունիսի 4-ին զույգը կվերադառնա Սպիտակ տուն, իսկ հանգստյան օրերը կանցկացնի Վաշինգտոնում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում