Եգիպտոսի ժամանակավոր կառավարության ղեկավարը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն չի արել

Եգիպտոսի ժամանակավոր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ՄԱԿ-ում փաստաթուղթ ստորագրելու մասին տարածված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես  տեղեկացնում է  ՄԱԿ-ում Եգիպտոսի մշտական ներկայացուցչությունից, այն Twitter-ի հաշիվը, որից տարածվել էր տեղեկատվությունը չի պատկանում Եգիպտոսի ժամանակավոր կառավարության ղեկավար Ադլի Մանսուրին: «Ժամանակ ավոր նախագահ Ադլի Մանսուրն ընդհանրապես չունի Twitter-ի հաշիվ»,- նշեցին մշտական ներկայացուցչությունում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Twitter-ում Ադլի Մանսուրին վերագրվող հաշվից կատարվել էր գրառում հետևյալ բովանդակությամբ. «ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչները միջազգային փաստաթուղթ կստորագրեն, որով ճանաչվելու է թուրքական բանակի կողմից իրանականացված եւ մեկ միլիոն մարդու մահվան պատճառ դարձած Հայոց ցեղասպանության իրողությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում