Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններն սպառնացել են Guardian-ին

Guardian թերթն սպառնալիքներ Է ստացել Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններից, որոնք պահանջել են ոչնչացնել կամ իշխանություններին վերադարձնել այն գաղտնի փաստաթղթերը, որոնք խմբագրությունն ստացել Է Էդվարդ Սնոուդենից, խոստովանել Է թերթի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Իր հեղինակային սյունակում Ռասբրիջերը պատմել Է, թե ինչպես մեկ ամիս առաջ Լոնդոնի խմբագրություն «անվտանգության երկու մասնագետներ» են եկել Մեծ Բրիտանիայի Կառավարական կապի կենտրոնից եւ բառացի ասել. «Բավ Է որքան խաղացիք, այժմ մենք ցականում ենք հետ վերցնել այն ամենն ինչ մեզ Է պատկանում»:

Ռասբրիջերի վկայությամբ՝ հատուկ ծառայության աշխատակիցները պահանջել են իրենց աչքի առաջ ոչնչացնել այն համակարգիչները, որոնցում պահվում Էին Սնոուդենի հաղորդած ֆայլերը: Հակառակ դեպքում թերթին սպառնացել են քրեական հետապնդմամբ, պնդում Է նրա գլխավոր խմբագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում