ԱԳՆ–ում քաոս է տիրում. «Իրավունք»
09/06/2021 09:51
Նմանատիպ
«Իրավունք» թերթը գրում է․ «Մեր տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի արդեն հրաժարական տված նախարար Արա Այվազյանն այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում նախարարության աշխատակազմի հետ երևանյան սրճարաններում:
Խնդիրն այն է, որ նախարարի և տեղակալների հրաժարականից հետո նախարարությունում ուղղակի քաոս է տիրում, իսկ աշխատակիցները ինչ-ինչ հարցեր փորձում են լուծել Ա. Այվազյանի միջոցով:
Իսկ այն բանից հետո, երբ երեկ ԱԳ երեք փոխնախարարները ևս՝ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը և Գագիկ Ղալաչյանը, պաշտոնապես ազատվեցին զբաղեցրած պաշտոնից, նախարարության այդ քաոսային վիճակն էլ ավելի է սրվելու»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում