«Առնո Բաբաջանյան» համերգասրահը եւ Ֆիլհարմոնիան նոր փուլ են թեւակոխել

«Առնո Բաբաջանյան» համերգասրահը եւ Ֆիլհարմոնիան նոր փուլ են թեւակոխել

«Առավոտը» 2020թ. վերջերին հանդիպել էր «Առնո Բաբաջանյան» համերգասրահի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նորանշանակ տնօրեն Արտյոմ Նաղդյանի հետ։ Հարցազրույցի արդյունքում հրապարակվեց ««Առնո Բաբաջանյան» համերգասրահը կվերածնվի» հոդվածը։

Շուրջ 20 տարի մեզ հետ զրույցներում արվեստագետների գերակշիռ մասը հավաստիացրել է, որ դրսից եւ ներսից գեղեցիկ այս շենքը կորցրել է իր երբեմնի փառքը, փաստելով, որ այս համերգասրահում ժամանակին առաջին անգամ կայացել է Ալեքսանդր Սպենդիարյանի բեմելը պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, հենց այս բեմում են ելույթ ունեցել այնպիսի անուններ, ինչպիսիք են Գոհար Գասպարյանը, Զառա Դոլուխանյանը, Պավել Լիսիցյանը, Դավիդ Օյստրախը, Լյուբով Օռլովան, Պավել Կոգանը, «Մետրոպոլիտեն-օպերայի» աստղեր Լուսի Ամարան, Լիլի Չուքասզյանը եւ այլք, հանդես են եկել մեր պետական կոլեկտիվները։

Հայաստան ժամանած զբոսաշրջիկներն ու հյուրերը մայրաքաղաքի Հանրապետության հրապարակից քայլելով դեպի Աբովյան փողոց, մշտապես հիացել են աջ կողմում գտնվող սեւ ու կարմիր տուֆերի համադրությամբ եւ յուրօրինակ ճարտարապետական ոճով 1900-ականների սկզբին կառուցված շենքով, որը 2003 թվականից կրում է «Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ» անունը։ 1932-ից այստեղ գործում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։ Վերջինիս կազմում այսօր գործում են Մարո Մուրադյանի անվան «Ակունք» անսամբլը (ղեկավար՝ Արթուր Շահնազարյան), Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Դավթյան), Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Գեւորգ Մանասյան), Ֆոլք-մոդեռն ժողգործիքների նվագախումբը (ղեկավար՝ Լեւոն Թեւանյան)։

Մի քանի ամիս է, ինչ մեզ հետ զրույցներում նույն արվեստագետները, որոնք ժամանակին նեղսրտում էին, թե «Առնո Բաբաջանյան» համերգասրահը կորցրել է իր երբեմնի փառքը՝ նկատի ունենալով անցկացվող միջոցառումների մակարդակը, հիմա արդեն գոհունակությամբ են խոսում անցկացվող բարձրարվեստ համերգների մասին, հատուկ շեշտում, թե նույնիսկ հայտագրերի դիզայնն է փոխվել, դարձել «մայրաքաղաքային»։ Պատկերացնո՞ւմ եք՝ նրանցից մեկ-երկուսը հայտնեցին դիզայներների անունները. Մարիամ Մալխասյան, Նոնա Ամիրխանյան:

Մեզ հետ հանդիպման ժամանակ Արտյոմ Նաղդյանը հայտնեց, որ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի առիթով տարին սկսել են նրա ծննդյան օրը՝ հունվարի 21-ին, այցելելով մաեստրոյի շիրիմին, որին հաջորդել է բացօթյա համերգը։ Առանց մանրամասնելու էլ ասաց, որ ծրագրել են աշնանը հանդես գալ մեծ նախագծով, ու թեեւ համագործակցում են ԿԳՄՍ նախարարության հետ, բայց փնտրում են հովանավորներ։ Հետաքրքրվեցինք՝ կոնկրետ վերջին ամիսներին «Բաբաջանյան» համերգասրահում ի՞նչ համերգներ են անցկացվել։

«Ակունք» ազգագրական անսամբլը հանդես եկավ «Հայացք» ծրագրով, ներկայացնելով Արեւմտյան Հայաստանի նահանգների մեր երաժշտությունը, երգն ու պարը։ Հանդիսատեսի շրջանում հետաքրքրություն է առաջացրել Ֆոլք-մոդեռն անսամբլի համերգը, Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի անսամբլի բեմելը եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը։ Հարցին՝ բացի ֆիլհարմոնիայի կոլեկտիվներից, ովքե՞ր են հանդես եկել «Առնո Բաբաջանյան»-ում, պարոն Նաղդյանը պատասխանեց. «Կայացել է Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը, նույն օրը համերգասրահի վերաբացված ճեմասրահում կայացել է անվանի նկարիչ Հրանտ Թադեւոսյանի ցուցահանդեսը, Վահագն Հայրապետյանը մեր համերգասրահում ներկայացրել է իր նոր՝ «Էլեկտրոնիկ պլանետ» սոլո ծրագիրը։ Օրերս եւս մեկ շքեղ համերգ էր. բեմում էր Լեւոն Էսկենյանի ղեկավարած համաշխարհային ճանաչման արժանացած Գեորգի Գյուրջիեւի անունը կրող անսամբլը, որը գյուրջիեւյան երաժշտությունը տարածում է ողջ աշխարհում»։ Մենք էլ հավելենք, որ ծնունդով Գյումրիից Գեորգի Գյուրջիեւի ուսմունքի հետեւորդները 20-րդ դարում աշխարհի տարբեր երկրներում նրա անունը կրող դպրոցներ ու ինստիտուտներ են հիմնել, շարունակելով ուսումնասիրել ալեքսանդրապոլցի մեծ մտածողի աշխատությունները, որոնք մեծ ազդեցություն ունեն կրոնափիլիսոփայական տարբեր գաղափարախոսությունների կրողների վրա։

Մեզ հետ հանդիպման ժամանակ Արտյոմ Նաղդյանը հայտնեց, որ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի առիթով տարին սկսել են նրա ծննդյան օրը՝ հունվարի 21-ին, այցելելով մաեստրոյի շիրիմին, որին հաջորդել է բացօթյա համերգը։ Առանց մանրամասնելու էլ ասաց, որ ծրագրել են աշնանը հանդես գալ մեծ նախագծով, ու թեեւ համագործակցում են ԿԳՄՍ նախարարության հետ, բայց փնտրում են հովանավորներ։ Հետաքրքրվեցինք՝ կոնկրետ վերջին ամիսներին «Բաբաջանյան» համերգասրահում ի՞նչ համերգներ են անցկացվել։ «Ակունք» ազգագրական անսամբլը հանդես եկավ «Հայացք» ծրագրով, ներկայացնելով Արեւմտյան Հայաստանի նահանգների մեր երաժշտությունը, երգն ու պարը։ Հանդիսատեսի շրջանում հետաքրքրություն է առաջացրել Ֆոլք-մոդեռն անսամբլի համերգը, Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի անսամբլի բեմելը եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը։ Հարցին՝ բացի ֆիլհարմոնիայի կոլեկտիվներից, ովքե՞ր են հանդես եկել «Առնո Բաբաջանյան»-ում, պարոն Նաղդյանը պատասխանեց. «Կայացել է Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը, նույն օրը համերգասրահի վերաբացված ճեմասրահում կայացել է անվանի նկարիչ Հրանտ Թադեւոսյանի ցուցահանդեսը, Վահագն Հայրապետյանը մեր համերգասրահում ներկայացրել է իր նոր՝ «Էլեկտրոնիկ պլանետ» սոլո ծրագիրը։ Օրերս եւս մեկ շքեղ համերգ էր. բեմում էր Լեւոն Էսկենյանի ղեկավարած համաշխարհային ճանաչման արժանացած Գեորգի Գյուրջիեւի անունը կրող անսամբլը, որը գյուրջիեւյան երաժշտությունը տարածում է ողջ աշխարհում»։ Մենք էլ հավելենք, որ ծնունդով Գյումրիից Գեորգի Գյուրջիեւի ուսմունքի հետեւորդները 20-րդ դարում աշխարհի տարբեր երկրներում նրա անունը կրող դպրոցներ ու ինստիտուտներ են հիմնել, շարունակելով ուսումնասիրել ալեքսանդրապոլցի մեծ մտածողի աշխատությունները, որոնք մեծ ազդեցություն ունեն կրոնափիլիսոփայական տարբեր գաղափարախոսությունների կրողների վրա։

Զրույցի ընթացքում Արտյոմ Նաղդյանը հատուկ շեշտեց, որ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կազմակերպել եւ ապրիլի 30-ից անցկացնում է «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրը։ Հետո էլ մանրամասնեց. «Դրանք տեղի են ունենում ոչ միայն Երեւանի, այլեւ հանրապետության բոլոր մարզերում, մասնակցությամբ մշակույթի՝ բացառությամբ բոլոր ճյուղերի ներկայացուցիչների։ Արդեն կայացել է 12 հանդիպում, դրանց մեր արվեստագետները մասնակցում են սիրով եւ անվճար»։

Անդրադարձ եղավ Ազգային օպերային թատրոնում ֆիլհարմոնիայի կազմակերպած` անվանի կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին, որտեղ ԱՄՆ-ից հրավիրված էր կոմպոզիտորի որդին՝ դիրիժոր Միքայել Ավետիսյանը։ «Առավոտը» ներկա էր այդ երեկոյին։ Ասենք, որ ավետիսյանական ստեղծագործություններին հարիր մեր պետական կոլեկտիվների ու մենակատարների մասնակցությամբ իսկապես շքեղ երեկո էր։ Զրույցից պարզ դարձավ, որ երեկոն ունենալու է, այսպես կոչված, շարունակություն. պետական ֆիլհարմոնիան նախաձեռնել է կոմպոզիտորին նվիրված ֆիլմի ստեղծման աշխատանքները։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում