Եգիպտոսում եռօրյա սուգ է հայտարարված Սինայում սպանված 24 ոստիկանների հիշատակին

Եգիպտոսում եռօրյա սուգ է հայտարարված օգոստոսի 19-ին Սինայի թերակղզում սպանված 24 ոստիկանների հիշատակին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:Ոստիկանության աշխատակիցները գտնվում էին երկու ավտոբուսներում եւ գնդակոծման են ենթարկվել Գազայի հատվածի հետ սահմանում՝ Ռաֆահ քաղաքի մոտ:

Իշխանություններն այն կարծիքին են, որ դարանը սարքել էին իսլամիստ զինյալները:

Սա վերջին տարիներին ամենաարյունալի հարձակումներից մեկն է Եգիպտոսի անվտանգության ծառայության աշխատակիցների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում