«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի
14/06/2021 17:23
Նմանատիպ
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն: Գունկոն նախկինում մարզել է «Սպարտակ 2 », «Խիմկի», «Նոա», ակումբները։ Երկար տարիներ աշխատել է «Սպարտակ» ակումբի համակարգում։ 45-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է «Նոան»:
Ավելի վաղ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Անատոլի Բայդաչնին երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում