Եգիպտոսում ձերբակալվել է «Մուսուլման եղբայրների» առաջնորդը՝ Մուհամեդ Բադիան

Կահիրեի Մադինաթ Նասր հյուսիսարեւելյան շրջանում լույս օգոստոսի 20-ի գիշերը ձերբակալվել է «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Մուհամեդ Բադիան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Ինչպես հաղորդել է Եգիպտոսի հեռուստատեսությունը, անվտանգության ծառայության աշխատակիցները Բադիային հայտնաբերել են Ռաբաա ալ Ադավիա հրապարակի մերձակա շենքում, հրապարակ, որտեղ անցած շաբաթ տեղավորված էր բանակի կողմից ցրված իսլամիստների ճամբարը: Եթերում ցուցադրված կադրերում երեւում է, թե հատուկ ծառայության աշխատակիցներն ինչպես են Բադիային ավտոմեքենա նստեցնում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իշխանությունից հեռացված Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին ձերբակալվել է եւս 15 օրով բռնություն հրահրելու նոր գործով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում