«Հայաստան» դաշինքի անդամներին Սյունիքի մարզից բերման են ենթարկում Երևան`իբրև թե բացատրություն տալու. Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի անդամներին Սյունիքի մարզից բերման են ենթարկում Երևան`իբրև թե բացատրություն տալու. Արամ Վարդևանյան

Այս ընթացքում ՀՀ հեռացող կառավարությունը և պարզապես իր գործիք հանդիսացող Ազգային անվտանգության ծառայությունը սկսել են հերթական օպերացիան՝ ընդդեմ «Հայաստան» դաշինքի և դաշինքի շտաբերի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը։

«Մեկ զեկուցագրի հիման վրա ներկայացվում է միջնորդություն Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ստանան իրավասություն խուզարկություն անցկացնելու Սյունիքի մարզի «Հայաստան» դաշինքի գրեթե բոլոր նախընտրական շտաբերի տարածքներում և ներգրավվի գործընթացում շտաբի անդամներին, պատասխանատուներին»,- ասաց նա։

Արամ Վարդևայանը նշեց՝ նման պայմաններում հարց կառաջանար, թե ո՞ր դատավորը կարող էր նման զեկուցագրի հիման վրա տալ նման որոշում։ «Իհարկե, դա հայտնի դատավոր Մացոն է՝ Մնացական Մարտիոսյանը, այն դատավորը, որի մասին խոսել ենք երեք տարի առնվազն։ Նման իրավական խայտառակությունը վստահ ունենալու է իրավական հետևանքները։ Այս պրոցեսի նպատակը մեկն է՝ ամեն կերպ պարալիզացնել «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբերի աշխատանքը»,- ասաց նա։

Վարդևանյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքի շտաբերում փնտրում են քվեաթերթիկ տպելու սարք։

«Այլ կերպ ասած՝ գործարան են փնտրում, որովհետև քվեաթերթիկները տպվում են գործարաններում»,- ասաց նա։

Նա պատմեց, որ իրենց դաշինքի տարբեր համայնքների շտաբերի ղեկավարներին բերում են Երևան՝ իբրև թե բացատրություն տալու համար՝ պայմանով, որ հետո բաց կթողնեն, որ գնան իրենց գործունեությունը շարունակեն։

«Այլ կերպ ասած՝ ուզում են մեկուսացնել մեր շտաբի անդամներին ընտրության օրը՝ այլ կերպ ասած՝ ամենապատասխանատու օրը։ Նման խայտառակության վերաբերյալ ուղղակի ուզում եմ դիմել թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկապես։ Այս իրավիճակը պետք է դադարեցվի»,- ասաց նա։

Մանրամասները տեսանյութում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում