«Մուսուլման եղբայրների» նոր առաջնորդ Է ընտրվել Մահմուդ Էզզաթը

Օգոստոսի 20-ին «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության նոր ժամանակավոր ղեկավար Է նշակվել Մահմուդ Էզզաթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, նրա նշանակումը հաջորդել Է օգոստոսի 19-ին Եգիպտոսում «եղբայրների» առաջնորդ 70-ամյա Մուհամեդ Բադիայի ձերբակալությանը, ով ներկայում գտնվում Է Կահիրեի արվարձանի «Տորա» խիստ ռեժիմի բանտում:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Կահիրեի Մադինաթ Նասր հյուսիսարեւելյան շրջանում լույս օգոստոսի 20-ի գիշերը ձերբակալվել է «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Մուհամեդ Բադիան: Ինչպես հայտնել է Եգիպտոսի հեռուստատեսությունը, անվտանգության ծառայության աշխատակիցները Բադիային հայտնաբերել են Ռաբաա ալ Ադավիա հրապարակի մերձակա շենքում, հրապարակ, որտեղ անցած շաբաթ տեղավորված էր բանակի կողմից ցրված իսլամիստների ճամբարը: Եթերում ցուցադրված կադրերում երեւում է, թե հատուկ ծառայության աշխատակիցներն ինչպես են Մուհամեդ Բադիային ավտոմեքենա նստեցնու մ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում