Կառավարություն ձևավորելու համար Փաշինյանին չի բավարարել 0,08 տոկոս․ ТАСС

Կառավարություն ձևավորելու համար Փաշինյանին չի բավարարել 0,08 տոկոս․ ТАСС

Արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կառավարություն ստեղծելու համար ձայների 0,08 տոկոսը չի հավաքել։ ԿԸՀ տվյալների ընտրատեղամասերի 100 տոկոս արդյունքով Քաղաքացիական պայմանագիրը հավաքել է 53,92 տոկոս։ Ինչպես տեղեկացնում է 24news.am, այս մասին գրել է ТАСС գործակալությունը։

Հունիսի 21-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ ԿԸՀ-ն ընտրության արդյունքների վերաբերյալ տվյալներ է ներկայացրել բոլոր 2008 տեղամասերից (1,281,911 ընտրող): Ըստ նախնական տվյալների՝ 50 տոկոսի շեմը հաղթահարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Երկրորդ տեղում «Հայաստան» դաշինքն է:

– ԱրՀԿ: 3921 ձայն, 0.31%,
– Կոնգրես: 19647 ձայն, 1.54%,
– ՔՊ։ 687251 ձայն, 53.92 %,
– ԶԱՔԿ: 4623 ձայն, 0.36%,
– ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ: 1842 ձայն, 0.14%,
– ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ: 66633 ձայն, 5.23%,
– ՄԻՀԱԿ: 956 ձայն, 0.08%,
– ՀԱՊ: 803 ձայն, 0.06%,
– ԼՀԿ: 15557 ձայն, 1.22%,
– ՄՏՀ: 12162 ձայն, 0.95%,
– ՀԿ: 38713 ձայն, 3.04%,
– ՀայՀԿ: 13115 ձայն, 1.03%,
– ԱՀ: 4136 ձայն, 0.32%,
– ԲՀԿ: 50416 ձայն, 3.96%,
– ՀԴԿ: 5017 ձայն, 0.39%,
– 5165 ԱՊՇ: 15534 ձայն, 1.22%,
– ՔՈ: 3771 ձայն, 0.30%,
– ՇԲԺԴ: 19142 ձայն, 1.50%,
– ԱՕԿ: 721 ձայն, 0.06%,
– ՎԿ: 1245 ձայն, 0.10%,
– ԱզտԿ: 14923 ձայն, 1.17%,
– ՀԵվԿ: 2786 ձայն, 0.22%,
– ՀԱՅԱՍՏԱՆ: 268165 ձայն, 21.04%,
– ԱԺԲ ՀԿ: 18767 ձայն, 1.47%,
– ԻնքՀԿ: 3558 ձայն, 0.28%:

Հետևեք մեզ նաև Telegram-ում