Ինչու է սևացել Շաքիի ջրվեժը

Ինչու է սևացել Շաքիի ջրվեժը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, արձագանքելով Շաքիի ջրվեժի սևանալու վերաբերյալ համացանցում տարածված լուրերին, հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա. ջրի գույնի ժամանակավոր փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով:

Հաղորդագրության տեքստում ասվում է, որ տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում:

«Այսօր՝ այդ աշխատանքների հետ կապված, ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել»,-գրված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում