Լոռու մարզպետարանում ծեծի գործով Օձունի համայնքապետը տուժող է ճանաչվել. մեղադրյալ չկա
28/06/2021 15:33
Նմանատիպ
Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել՝ Լոռու մարզպետարանում իրեն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ քրեական գործով այլ կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 22-ին, «Հայաստան» դաշինքն ահազանգ էր ստացել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում այն համայնքների ղեկավարները, որոնք «Հայաստան» դաշինքի թիմակիցներն են, այդ համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում