Բաքուն Երևանին առաջարկում է բանակցություններ սկսել սահմանազատման և սահմանագծման հարցով
30/06/2021 15:50
Նմանատիպ
Բաքուն Երևանին առաջարկում է սկսել երկկողմ բանակցություններ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 43-րդ նիստում ունեցած ելույթի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հայաստանի հետ պետական սահմանի՝ 30-ամյա բռնազավթումից ազատելուց հետո Ադրբեջանը ներկայումս կառուցում է սահմանի վերահսկողության ենթակառուցվածքներ պետական սահմանի ամբողջ երկայնքով: Մենք առաջարկում ենք Հայաստանին սկսել երկկողմ բանակցություններ սահմանազատման և սահմանագծման հարցով: Ադրբեջանն ակնկալում է դրական արձագանք Հայաստանից», – ասել է Բայրամովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում