Ռուսաստանում COVID-19-ի հետ կապված տխուր իրավիճակ է

Ռուսաստանում COVID-19-ի հետ կապված տխուր իրավիճակ է

Կորոնավիրուսի հետ կապված լարված իրավիճակ է զարգանում Ռուսաստանի մի շարք մարզերում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ինչպես տեղեկացնում է Analitik.am-ը, նրա խոսքերը մեջբերում է TASS-ը:

«Մոսկվայում դեպքերի մակարդակը երեք անգամ ավելի բարձր է, քան միջինում Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգում իրավիճակը նույնպես բավականին տխուր է, առողջապահական համակարգի բեռը մեծ է», –ասել է նա:

Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ չնայած իշխանությունները չեն քննարկում ընդհանուր լոքդաունի սցենարը, սակայն այդ միջոցից խուսափելու համար քաղաքացիները պետք է հնարավորինս շուտ պատվաստվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում