Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին’ ծննդյան օրվա կապակցությամբ: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահի ուղերձում, մասնավորապես ասված է.

«Վեհափառ Տեր,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ձեր հայրենանվեր առաքելությամբ Դուք մեծապես նպաստում եք Մայր եկեղեցու զորացման եւ հայոց անկախ պետականության ամրապնդման գործին: Արցախում միշտ հիշում եւ բարձր ենք գնահատում Ձեր ազգանպաստ գործունեությունը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, արեւշատություն ու մեծագույն հաջողություններ’ ի փառս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ մեր հավատավոր ժողովրդի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում