ԱՄՆ-ը վերաբացել է դեսպանատունը Եմենում

ԱՄՆ-ը վերաբացել է դեսպանատունը Եմենի մայրաքաղաք Սանայում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով պետդեպարտամենտի օգոստոսի 20-ի տեղեկատվությանը:

Դեսպանությունը բացվել էր տակավին օգոստոսի 18-ին, որպեսզի «սահմանափակ ծառայություններ» մատուցի քաղաքացիներին, ասված է հաղորդագրության մեջ: Այն փակվել էր օգոստոսի 4-ից ահաբեկչական սպառնալիքների պատճառով: Եմենում ԱՄՆ-ի դիվանագիտական հաստատությունը վերջինն է բացվել Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում 19 դիվանագիտական ներկայացուցչությունների թվում, որոնք փակվել էին ավելի վաղ, չհաշված մինչ այժմ փակ Լահորի հյուպատոսարանը Պակիստանում: Մյուս դեսպանատների մեծ մասը բացվել էր օգոստոսի 11-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում