Այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն
08/07/2021 17:35
Նմանատիպ
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 2՝ նախնական տվյալներով ռազմական գործողությունների մասնակիցների աճյուններ: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1598 աճյուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում