Վրաստանում նվազագույն ապրուստամիջոցն օգոստոսին կազմել Է 78-88 դոլար

Այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ Վրաստանում աշխատունակ տղամարդու համար նվազագույն ապրուստամիջոցը կազմել Է 144,8 լարի (մոտավորապես 88 դոլար), միջին սպառողի համար՝ 128,2 լարի (մոտավորապես 78 դոլար), միջին ընտանիքի համար՝ 242,8 լարի (մոտավորապես 148 դոլար), հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությանը՝ «Սաքստատ»-ին:2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Վրաստանում աշխատունակ տղամարդու համար նվազագույն ապրուստամիջոցը կազմել Է 149,7 լարի, միջին սպառողի համար՝ 132,6 լարի, միջին ընտանիքի համար՝ 250,1 լարի:

2012 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ համապատասխան ցուցանիշները կազմել են 146,5 լարի, 129,7 լարի եւ 245,7 լարի:

2013 թվականի հունվար-հուլիսին Վրաստանում դեֆլյացիայի մակարդակը կազմել Է 0,9 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում