Կառավարության մոտից այսօր բերման է ենթարկվել 16 քաղաքացի
17/07/2021 14:49
Նմանատիպ
Կառավարության մոտից այսօր՝ հուլիսի 17-ին, ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 16 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Քաղաքացիները բերման են ենթարկվել Ոստիկանություն վարչական իրավախախտման 182-րդ հոդվածի պահանջները չկատարելու համար՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար»,-ասել է նա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում