Բեռլուսկոնիի նկատմամբ դատավճիռը չի հանգեցնի կառավարական ճգնաժամի.

Իտալիայի վարչապետ Էներիկո Լետան համոզված Է, որ Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ մեղադրական դատավճռի կայացումը, որը, հնարավոր Է, ստիպված լինի հրաժարվել սենատորի աթոռից, երկրում չի հանգեցնի կառավարական ճգնաժամի, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: Նրա խոսքով՝ Իտալիան այժմ չի կարող հերթական քաղաքական ճգնաժամ թույլ տալ: «Պարադոքս կլիներ աներեր մնալ ծանր ճգնաժամի շրջանում, իսկ այժմ, երբ մեք կարող ենք օգտագործել վերականգնվելու հնարավորությունը, զբաղվել ներքին քաղաքականության հարցերով»,- հայտարարել Է Լետան՝ նշելով, որ հավատում Է քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների պատասխանատվության զգացմանը:

Ինչպես սպասվում Է, օգոստոսի 21-ին՝ օրվա երկրորդ կեսին, Իտալիայի Սենատի կոմիտեն ձեռնամուխ կլինի խորհրդարանի վերին պալատի կազմից Բեռլուսկոնիի հեռացման հարցի քննարկմանը, որը դատապարտվել Է հարկերի չվճարման համար: Ըստ փորձագետների գնահատումների՝ այդ որոշումը կարող Է հանգեցնել կառավարության հերթական ճգնաժամի, որը կազմվել Է խորհրդարանական կոալիցիայի կողմից եւ որի մեջ մտնում Է «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը՝ Բեռլուսկոնիի գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում