Խուզարկություններ՝ Սյունիքի ներկա ու նախկին մարզպետների որդիների վեճի մասնակիցերի տներում. Aravot.am

Խուզարկություններ՝ Սյունիքի ներկա ու նախկին մարզպետների որդիների վեճի մասնակիցերի տներում. Aravot.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների հիման վրա հուլիսի 20-ին խուզարկություններ են կատարվել Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների միջև Գորիսում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցների տներում, գրում է «Aravot.am»-ը։

Հիշեցնենք, ըստ քրգործի, հուլիսի 13-ին՝ ժամը 23.00-ի սահմանում, Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ 33-ամյա Կարեն Պողոսյանը հորեղբոր որդու՝ 41-ամյա Գագիկ Պողոսյանի, ընկերների Հարութ Վարդանյանի, Արմեն Աղաջանյանի, Էրիկ Զադայանի, Արմեն Հովսեփյանի, Հարութ Լալազարյանի, Մհեր Սահակյանի հետ Գորիս համայնքի Գետափնյա եւ Գ. Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում վիճաբանել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 27-ամյա Տիգրանի հետ։

Տիգրանի հետ են եղել Հրաչիկ Թունյանը, Նորայր Մնացականյանը, Մելիք Բարսեղյանը եւ վերջինիս որդին՝ Մուշեղ Բարսեղյանը։ Առաջացած ծեծկռտուքի ընթացքում Կարեն Պողոսյանը իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» ա/մ-ից վերցրել է ապօրինի պահվող ինքնաձիգը և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով անկանոն կրակահերթ է արձակել, ինչի արդյունքում Հարութ Վարդանյանը եւ Մելիք Բարսեղյանը ստացել են հրազենային վիրավորումներ: Կարեն Պողոսյանի բնակության հասցեում եւ կից օժանդակ շինություններում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Նույն օրը խուզարկություն է կատարվել նաև Կարեն Պողոսյանի ընտանիքին պատկանող Գորիս քաղաքի «Զանգեզուր» ռեստորանահյուրանոցային համալիրում , որի ընթացքում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ 9 մմ տ/չ 1 փամփուշտ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում