Niva-ի թարմացված տարբերակն արդեն վաճառքում։ Ինչպիսի՞ն է այն

Niva-ի թարմացված տարբերակն արդեն վաճառքում։ Ինչպիսի՞ն է այն

Lada-ի մամուլի ծառայությունը հայտարարել է պլանային թարմացման ենթարկված Niva Bronto-ի գործարանային արտաճանապարհային տարբերակի պատվերների ընդունման մեկնարկի մասին: Ամենագնացը դրսից և ներսից փոքր-ինչ փոխվել է, մասնավորապես՝ ստացել է նոր վահանակ, իսկ տանիքին ալեհավաք է հայտնվել, գրում է Tert.am-ը՝ հղվելով motor.ru-ին:

Bronto-ի մոդիֆիկացիան հիմնված է երեքդռնանի Niva Legend-ի վրա և հագեցած է օդորակիչով, տաքացվող նստատեղերով և հայելիներով: Ընտրության համար առաջարկվում է հագեցվածության երկու մակարդակ` Luxe և Prestige:

Ընկերությունը Bronto-ի նորացված դիզայնը «ավելի արտահայտիչ» է որակում:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 1,7 լ աշխատանքային ծավալով 83 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչով:

Մեքենայի գինը տատանվում է 632 900-708 900 ռուբլու սահմանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում