Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ
23/07/2021 20:17
Նմանատիպ
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Նա մրցեց խորվաթ Անտե Բրկիչի հետ և երկու դասական պարտիայի արդյունքում առավելության հասավ 1,5։0,5 հաշվով։
Երկրորդ դասական պարտիան ոչ–ոքի ավարտվեց 42–րդ քայլում։
Առաջին պարտիայում Մարտիրոսյանը հաղթել էր սպիտակներով։
1/8 եզրափակիչում հայ շախմատիստը կմրցի Մամին Տաբատաբաեի (Իրան) – Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում