Ադրբեջանական գազային հանքահորում երեք օր առաջ սկսված հրդեհը դեռեւս չի հաջողվել մարել

Օգոստոսի 18-ի գիշերը Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Բուլլա-դենիզ» գազային հանքահորում սկսված հրդեհը դեռեւս չի հաջողվել մարել: Այս մասին «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) աղբյուրը:

Այդ մասին պաշտոնական տեղեկատվությունն Ադրբեջանում խիստ սուղ է: Հայտնի է, որ այսօր տեղի է ունեցել հրդեհի հետ կապված’ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ծառայությունների ներկայացուցիչների եւ ընկերության աշխատակիցներից կազմված հանձնաժողվի նիստը, որտեղ քննարկվել են հրդեհը մարելու հետ կապված հարցեր:

Հրդեհը ծագել է հանքահորի թիվ 29 հորատանցքում 6 կմ խորության վրա հորատման աշխատանքներ կատարելու ժամանակ: Հարթակում գտնվող բանվորները տարհանվել են: «Բուլլա-դենիզ»-ը գտնվում է բաց ծովում, Բաքվից 80 կմ դեպի հարավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում