Իրանը պատրաստ Է Իրաքի քաղաքացիների համար չեղյալ հայտարարել այցագրային ռեժիմը

Իրանը պատրաստ Է չեղյալ հայտարարել մուտքի այցագրերը Իրաքի քաղաքացիների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ին ԻՌՆԱ գործակալությանը հայտարարել Է Իրաքի Բասրա քաղաքում Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Համիդ Ռըզա Մոհթասաբադին: Իրանցի դիվանագետը նշել Է, որ երկու երկրների քաղաքացիների ուղեւորությունների համար այցագրերը փոխադարձաբար չեղյալ հայտարարելու նախաձեռնությամբ հանդ ես Է եկել Թեհրանը:

«Այժմ մենք սպասում ենք Բաղդադի պատասխան քայլերին»,-ընդգծել Է դիվանագետը: Նրա խոսքով՝ մուտքի այցագիր ստանալու համար ամեն օր Բասրայի իրանական հյուպատոսություն Է դիմում շուրջ 4 հազար մարդ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում