Պատրաստուկը, որից մահացել Է Մայքլ Ջեքսոնը, կօգտագործեն մահապատժի համար

Պրոպոֆոլ դեղապատրաստուկը, որը դարձել Է երգիչ Մայքլ Ջեքսոնի մահվան պատճառը, ԱՄՆ-ի Միսուրիի նահանգում կօգտագործվի մահվան դատավճիռներն ի կատար ածելիս, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABA Journal-ին:

Ջեքսոնի հետ աշխատող բժիշկը՝ Քոնրադ Մյուրեյը, երգչին պրոպոֆոլ Էր նշանակել որպես անքնության դեմ միջոց: Ջեքսոնը մահացել Է 2009 թվականի հունիսի 25-ին կյանքի 51-րդ տարում ուժեղ ներգործող պատրաստուկների գերդոզավորումից: 2011 թվականի նոյեմբերի վերջին ԱՄՆ-ի դատարանը Մյուրեյին դատապարել Է չորս տարվա բանտարկության չկանխամտածված սպանության համար: Ըստ հետաքննության վարկածի՝ նա երաժշտին տվել Է չափազանց մեծ չափաբաժնով պրոպոֆոլ, որն այլ դեղերի, այդ թվում՝ հանգստացուցիչների հետ փոխազդեցությամբ երգչի մահվան պատճառ Է դարձել:

Ինչպես հաղորդել Է Associated Press գործակալությունը, Միսուրիի նահանգն առաջինը կսկսի պրոպոֆոլն օգտագործել մահվան դատավճիռներն ի կատար ածելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում