Կրեմլ. Աշխատանքներ են տարվում հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու ուղղությամբ

Կրեմլ. Աշխատանքներ են տարվում հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու ուղղությամբ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը, հայտարարել է, որ այժմ շփումներ են անցկացվում Երևանի և Բաքվի հետ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար:

Ավելի վաղ Փաշինյանն առաջարկել էր ռուս սահմանապահների հենակետեր տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով:

«Ռուսաստանը շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացումն ապահովելու համար», – ասել է Պեսկովը։

Փաշինյանի խնդրանքը կատարելու պատրաստակամությունը մեկնաբանելու խնդրանքին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ «շփումները Երևանի հետ շարունակվում են». «Ես ավելացնելու ոչինչ չունեմ»:

Նա նշել է, որ Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման մասին, «ռուսաստանցի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար»:

«Աշխատանքը շարունակվում է», – նշել է Պեսկովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում