Սոթքի հանքավայրը չի աշխատում. Աշխատակիցներն ու տեխնիկայի որոշ մասը դուրս է բերվել

Սոթքի հանքավայրը չի աշխատում. Աշխատակիցներն ու տեխնիկայի որոշ մասը դուրս է բերվել

Լրագրողների համար Կութ գյուղի հատվածը փակ է անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է News.am-ը, այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Կութ գյուղի հարակից տարածքում հակառակորդի կողմից դեռ մայիսի 13-14-ից կա որոշակի առաջխաղացում, հաշվի առնելով, որ երեկ գրանցվել էր սահմանային միջադեպ՝ այդպիսի որոշում է կայացվել։ Նույն անվտանգության նկատառումներից ելնելով Սոթքի հանքավայրի աշխատակիցները եւ տեխնիկայի որոշ մասը, դուրս են բերվել: Հանքը այս պահին չի աշխատում։ Երեւի երբ անվտանգության խնդիր չի լինի, կսկսեն աշխատանքը»,- ասաց Սանոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում