Պատրաստվում է հայկական բանակի կազմալուծում. փորձագետ

Պատրաստվում է հայկական բանակի կազմալուծում. փորձագետ

ՀՀ ամբողջ սահմանին այլ պետության զորք տեղակայելը անթաքույց նշանակում է, որ պատրաստվում է հայկական բանակի կազմալուծում։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է լրագրող-փորձագետ Նաիրի Հոխիկյանը։

«Պատահական չէր Իլհամ Ալիևը ամիսներ շարունակ պնդում, թե հայերին բանակ պետք չի։ Դրան էլ տանում է ՀՀ ռազմական բյուջեի կրճատումը, զորակոչի կրճատումը, Արցախ զինվոր չուղարկելը, արտաքին սահմանին ռուսական զորք կանգնեցնելը։ Այդքանից հետո էլ ի՞նչ կարիք կա բանակ ունենալու։ Իսկ առանց մարտունակ և ուժեղ բանակի պետությունը դիակ է», – գրում է Հոխիկյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում