Լիլիթ Մակունցը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Լիլիթ Մակունցը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն)»,-ասված է հրամանագրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում