Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում

Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում

Ութերորդ գումարման Ազգային ժողովը երկրորդ անգամ փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ալեն Սիմոնյանին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես» գործակալությունը:

Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Քվեարկությանը մասնակցել էր 71 պատգամավոր: Ալեն Սիմոնյանը ստացել է 71 ձայն:

«Հայաստան» խմբակցության թեկնածու Մխիթար Զաքարյանը և «Պատիվ ունեմ»-ի թեկնածու Արթուր Սարգսյանը ձայներ չէին ստացել: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը:

Նիստը նախագահող Կնյազ Հասանովը հայտարարեց՝ այսպիսով ԱԺ նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը: Նա բոլորի անունից շնորհավորեց Սիմոնյանին: Սիմոնյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար:

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել էր Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ» խմբակցության ՝ ԱԺ նախագահի թեկնածուն ևս «Հայաստան» խմբակցությունից էր, խմբակցությունն առաջադրել էր Արթուր Սարգսյանի թեկնածությունը: Երկու թեկնածուներն էլ չեն մասնակցում նորընտիր խորհրդարանի առաջին նիստին, քանի որ կալանավորված են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում