Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին
Նմանատիպ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 67 կգ քաշայինների պայքարը Տոկիոի Օլիմպիական խաղերում հաղթանակով սկսեց Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը։ Այս մասին գրոյմ է News.am Sport-ը։
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը (2018, 2019, 2020) պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից։
26-ամյա հայ ըմբիշը գոտեմարտեց 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ եւ առավելության հասավ վերջին միավորի շնորհիվ՝ 1։1։
Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակիչում կմրցի եգիպտացի Մոհամեդ Իբարհիմ Էլսայեդի հետ, որը 7։6 հաշվով պարտության մատնեց աշխարհի կրկնակի չեմպիոն, 33-ամյա հարավկորեացի Ռյու Սան Սուին։
23-ամյա Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդը Աֆրիկայի եռակի չեմպիոն է, Աֆրիկյան խաղերի չեմպիոն, մինչեւ 23 տարեկանների աշխարհի նախորդ երկու տարիների չեմպիոն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում