Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Լևոն Արոնյանը դուրս է եկել Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Այս մասին տեղեկացնում է Armsport.am-ը։

Champions Chess Tour-ի Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարի նախնական փուլի արդյունքներով որոշվեցին 8 ուժեղագույն շախմատիստները, ովքեր կշարունակեն պայքարը հաջորդ փուլում:

Արոնյանը նախնական փուլում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ վաստակած 10,5 միավորով: Քառորդ եզրափակչում Արոնյանը կմրցի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ:

Ավելացնենք, որ 11 միավորով նախնական փուլի հաղթող դարձավ ամերիկացի Ուեսլի Սոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում