Հրետանավորները շարունակում են կատարելագործել իրենց հմտությունները
04/08/2021 18:09
Նմանատիպ
4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի հետ օգոստոսի 4-ին անցկացվել են մասնագիտացված համատեղ վարժանքներ։ Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Տեսական ու գործնական պարապմունքների միջոցով ստուգվել են զինծառայողների մարտական պատրաստվածության մակարդակն ու մարտավարամասնագիտական գիտելիքները, կատարելագործվել են դաշտային պայմաններում առաջադրված խնդիրները կատարելու հմտությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում