Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված

Սիսիանի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված։ Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, մերժել է Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։

Արթուր Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 17-ին։

Սարգսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մասի (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում