Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր

Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր

«Բարսելոնայի» նախկին ավագ Լիոնել Մեսսին կմիանա ՊՍԺ-ին: Այս մասին Twitter-ում հայտնել է իտալացի լրագրող Նիկոլո Շիրան: Այս մասին տեղեկացնում է ArmSport.am-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև արդեն համաձայնություն է ձեռք բերվել: Փարիզցիներն արգենտինացուն առաջարկել են երկամյա պայմանագիր՝ ևս մեկով մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու տարբերակով։ Ըստ պայմանագրի՝ յուրաքանչյուր մրցաշրջանում Մեսսիի աշխատավարձը կկազմի 50 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Լիոնելը հեռացավ Բարսելոնայից: Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվել էր հունիսի 31-ին, և ակումբը գումար չուներ այն երկարաձգելու համար: Մեսսին իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է միայն կատալոնական ակումբի կազմում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում