«Իրավունք»․ Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի դեմ Մոսկվայում ակցիաներ կազմակերպող անձի հետ

«Իրավունք»․ Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի դեմ Մոսկվայում ակցիաներ կազմակերպող անձի հետ

«Բնավ նպատակ չունենք մտնել Փաշինյան-Հակոբյան զույգի մատի ու մատանու արանքը, սակայն այս դեպքում՝ մատի ու մատանու արանքում երկրի ապագան է, որը կա՛մ կճզմվի, կա՛մ ինչ-որ փուլում փյունիկից պես վեր կհառնի: Ընդ որում՝ նրանց փոխադարձ հարաբերությունները վաղուց արդեն դուրս են եկել անձնական տիրույթից և կրում են հանրային, քաղաքական և ռազմավարական նշանակություն: Այսպիսով՝ մեր աչքից չի վրիպել այն, որ ՀՀ վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանի կինը համացանցում հրապարակել է լուսանկար Մոսկվայի և Մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար Արտյոմ Վարդանյանի հետ՝ նրան ներկայացնելով իբրև «Իմ քայլը» հիմնադրամի լավ բարեկամ: Նկատենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքում հրապարակված նվիրատուների շարքում կա մի Արտյոմ Վարդանյան, որը նվիրաբերել է հիմնադրամին ընդամենը մեկ միլիոն դրամ, բայց, փաստորեն, վաստակել Աննա Հակոբյանի «լավ բարեկամ» լինելու հնարավորությունը:

Այստեղ, իհարկե, առաջին հայացքից արտառոց որևէ բան չկա, սակայն հատկանշական է այն, որ, ըստ մոսկովյան աղբյուրների, ընդամենը մի քանի ամիս առաջ՝ նույն Արտյոմ Վարդանյանը Ռուսաստանի սրտում կազմակերպում էր հականիկոլական ակցիաներ՝ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ: Իսկ թե ինչ կենսագրություն ունի այն անձը, ով Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներ էր կազմակերպում, բայց համարվում է Աննա Հակոբյանի լավ բարեկամը, լրիվ սյուռ ռեալիզմի ժանրից է:

Ռուսաստանաբնակ գործարար Արտյոմ Վարդանյանի կենսագրությունից տեղականում ենք, որ նա ծառայության ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար պարգևատրվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այնուհետև համալրել ՀՀԿ-ականների շարքերը: Ի դեպ, Արտյոմ Վարդանյանի հայրը Գեղամավանի երկարամյա համայնքապետն է եղել: Սակայն, չգիտես ինչու, հիմա որոշել է, որ «նախկինների վերադարձ չի լինելու» և քանի որ «ապագա կա»` լինելով թունդ հականիկոլական հանդիպել է Փաշինյանի տիկնոջ հետ»,–գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում